Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
12.02.2022. Կորոնավիրուսի 2402 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 11-ին կատարվել է 7249 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2402 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 4610 հիվանդ, մահվան 14 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 404 805 դեպք, որոնցից 370 272 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24 807 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8157 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1569 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9726 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 819 020 թեստավորում։
