Գարո Փայլանը ծանոթացել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին
Տարածաշրջան
12:38 12/02/2022
Տարածաշրջան

Գարո Փայլանը ծանոթացել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի: 

«Այցելեցի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի՝ տեղում ուսումնասիրելու կատարվող վերանորոգման աշխատանքները»,-ֆեյսբուքյան էջում գրել է Փայլանը։ 

Դիարբեքիր քաղաքում գտնվող ս. Կիրակոս եկեղեցին ունի 7 խորան, կառուցման կոնկրետ տարեթիվը հայտնի չէ։ Այս եկեղեցու համալիրի մեջ են գտնվում նաև ս. Սարգիս եկեղեցին ու ս. Հակոբ մատուռը։

Ս. Կիրակոս եկեղեցին մեր միակ հայկական եկեղեցին է, որ կանգուն է մնացել Դիարբեքիրում։ Այլևս հին տեսքը չունի և կանգնած է մեն-մենակ։ 2011 թ. հոկտեմբեր 23-ին Ս.Կիրակոս եկեղեցում պատարագի արարողություն է կատարվել։ Վերականգնվել է զանգակատունը։ 2014-2015 թթ. թուրք-քրդական բախումների ժամանակ տաճարը խիստ վնասվել է, այժմ Դիարբեքիրի իշխանությունները սկսել են իրականացնել վերականգնողական աշխատանքներ։

Placeholder
Գարո Փայլանը ծանոթացել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին