Պուտինի և Բայդենի հեռախոսազրույցը կկայանա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան
Քաղաքական
11:47 12/02/2022
Աշխարհ

Պուտինի և Բայդենի հեռախոսազրույցը կկայանա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի կունենա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան (Մոսկվայի ժամանակով կեսօրից հետո)։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

«Նախագահ Բայդենը և ՌԴ նախագահ Պուտինը կխոսեն շաբաթ առավոտյան»,-հայտնել է նա։

Ըստ ամերիկյան կողմի՝ Ռուսաստանն առաջարկել է երկուշաբթի հեռախոսազրույց անցկացնել։ «Սպիտակ տունը շաբաթ օրվա համար  պատասխան առաջարկ է արել և նրանք համաձայնել են»,-հավելել է պաշտոնյան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինն ու Բայդենը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ծրագրում են հեռախոսազրույց ունենալ փետրվարի 12-ին։
 

Placeholder
Պուտինի և Բայդենի հեռախոսազրույցը կկայանա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան