13.02.2022. Կորոնավիրուսի 1574 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 քաղաքացի
Առողջություն
17:00 13/02/2022
Հայաստան

13.02.2022. Կորոնավիրուսի 1574 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 12-ին կատարվել է 5189 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1574  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 3034 հիվանդ, մահվան 14 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 13-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406379 դեպք, որոնցից 373306 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23333 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 8167 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1573 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9740 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2824209 թեստավորում։

Placeholder