Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պեկին-2022․ Ֆրանսիայի գեղասահքի պարային զույգն օլիմպիական խաղերում նվաճեց չեմպիոնի տիտղոսը
Ռուս գեղասահորդներ Վիկտորյա Սինիցինան և Նիկիտա Կացալապովը արծաթե մեդալներ են նվաճել պարային զույգերի պայքարում և Ռուսաստանի հավաքականին բերել Պեկինի Օլիմպիական խաղերի 18-րդ մրցանակը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Սինիցինա և Կացալապով պարային զույգը վաստակել է 131,66 միավոր։ Ընդհանուր առմամբ, նրանք ստացել են 220,51 միավոր։
Պարային դուետների մրցույթում չեմպիոնի տիտղոսը նվաճել են Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը` երկու մրցումային օրվա արդյունքում վաստակելով 226.98 միավոր, որը համաշխարհային ռեկորդ է:
Բրոնզե մեդալներն էլ նվաճել են ամերիկացիներ Մեդիսոն Հաբելն ու Զաքարի Դոնոհյուն՝ վաստակելով 218,02 միավոր։





.jpg)
