14.02.2022. Կորոնավիրուսի 695 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 քաղաքացի
Առողջություն
11:40 14/02/2022
Հայաստան

14.02.2022. Կորոնավիրուսի 695 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 13-ին կատարվել է 4245 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 695 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2306 հիվանդ, մահվան 20 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 14-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  407074 դեպք, որոնցից 375612 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 21702 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8186 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1574 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9760 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2828454 թեստավորում:

Placeholder
14.02.2022. Կորոնավիրուսի 695 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 քաղաքացի