«Պֆայզեր» պատվաստանյութը Հայաստանում է
Առողջություն
11:21 14/02/2022
Հայաստան

«Պֆայզեր» պատվաստանյութը Հայաստանում է

Առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:

Placeholder
«Պֆայզեր» պատվաստանյութը Հայաստանում է