Ռոբերտ Քոչարյան. Հարգելի դատարան, բացատրեք,  ինձանից ի՞նչ են ուզում
Իրավունք
16:41 15/02/2022
Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Հարգելի դատարան, բացատրեք, ինձանից ի՞նչ են ուզում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում իրեն առաջադրված մեղադրանքի էությունը։

«Ես վերջապես պետք է հասկանամ, ի՞նչ եմ արել, ի՞նչը չպետք է անեի, կամ ի՞նչ չեմ արել, ի՞նչ պետք է անեի։ Ուղղակի չի նկարագրված որևէ գործողություն, որի բացատրությունը պետք է ես տամ հարցաքննվելիս»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։

Նրա խոսքով, հարցաքննության փուլում ինքը մի հարց է տալու՝ ինձանից ի՞նչ եք ուզում։

«Կրկնում եմ, չի նկարագրված որևէ գործողություն, որը պետք է անեի, չեմ արել, կամ պետք է չանեի, արել եմ»,-դատարանում հայտարարեց նա։

Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ իրեն վերագրել են վարչատնտեսական լիազորություններ, մինչդեռ Սահմանդրությունը սպառիչ նկարագրում է Սահմանդրությունը։

«Ես նման լիազորություններ երբեք չեմ ունեցել։ Ինձ համար մեղադրանքի բովանդակությունը պարզ չէ ընդհանրապես, հարգելի դատարան, գտեք տարբերակ, բացատրելու, թե ինձանից ի՞նչ են ուզում ընդհանրապես, ինչի՞ մեջ եմ մեղադրվում ես»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց՝ մեղադրանքը պատշաճ պարզաբանված է։

«Դուք Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք»,-հարցրեց դատավորը՝ սիմելով Ռոբերտ Քոչարյանին։

Սա բարկացրեց ՀՀ երկրորդ նախագահին, նստած տեղից նա վեր կացավ, վերցրեց բարձրախոսն ու հայտարարեց.

«Մենք ֆանտաստիկ բան չենք ուզում, պարզաբանեք, ի՞նչ լիազորությունների մասին է խոսքը։ Օդից բաներ մի վերցրեք»։

Placeholder
Ռոբերտ Քոչարյան. Հարգելի դատարան, բացատրեք, ինձանից ի՞նչ են ուզում