Թուրքիան Հունաստանում մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Քաղաքական
15:40 15/02/2022
Տարածաշրջան

Թուրքիան Հունաստանում մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները մասնակցելու են Հունաստանում կայանալիք «Tiger Meet» զորավարժություններին, որոնք տեղի են ունենալու մայիսի 9-30 ընկած ժամանակահատվածում:

Էրմենիհաբերի փոխանցմամբ, Թուրքիայից մասնակցելու են F-16 կործանիչներ, ինչպես մի շարք այլ ռազմական ինքնաթիռներ:

Բացի Թուրքիայից զորավարժություններին մասնակցելու են նաև Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Լեհաստանն, ինչպես նաև այլ երկրներ:
 

Placeholder