15.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 133 դեպք, մահացել է 2 քաղաքացի
Առողջություն
12:00 15/02/2022
ԼՂՀ

15.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 133 դեպք, մահացել է 2 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում փետրվարի 14-ին կատարվել է 303 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 133 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  54 վարակակիր: Գրանցվել է մահվան 2 դեպք։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6045 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1879 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 23 դեպք է արձանագրվել:


 

Placeholder
15.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 133 դեպք, մահացել է 2 քաղաքացի