Մեսրոպ Առաքելյան. Երևանում կա ավելի քան 200 վթարային շենք, որտեղ բնակվում է ավելի քան 10,000 մարդ
Հասարակություն
10:01 15/02/2022
Հայաստան

Մեսրոպ Առաքելյան. Երևանում կա ավելի քան 200 վթարային շենք, որտեղ բնակվում է ավելի քան 10,000 մարդ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.

«Երևանում կա ավելի քան 200 վթարային շենք, որտեղ բնակվում են ավելի քան 10,000 մարդ։

Դրանց  քանակը գնալով շատանալու է։ 20-30 տարի անց Երևանի բնակֆոնդի մեծ մասը կլինի 100 տարեկան։ Բնակֆոնդի թարմացման ռազմավարություն, բնական է, չկա, և բնակարանաշինությունը կրում է բացառապես բիզնես բնույթ։

Քաղաքի դիմակայունությունը պետք է դառնա մեր գլխավոր խնդիրներից՝ հաջորդ սերունդներին թողնելու ապրելու քաղաք։ Այդ ուղղությամբ առաջիկայում կներկայացնենք Երևան քաղաքի դիմակայունության մաստեր-պլանի առաջարկ քննարկման համար»։

Placeholder
Մեսրոպ Առաքելյան. Երևանում կա ավելի քան 200 վթարային շենք, որտեղ բնակվում է ավելի քան 10,000 մարդ