«Ռոման» չի երկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ. Աղբյուր
Աշխարհում
10:11 16/02/2022
Աշխարհ

«Ռոման» չի երկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ. Աղբյուր

«Ռոման» կհրաժարվի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մրցաշրջանի ավարտից հետո չի երկարաձգվի։ football24.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իտալական մամուլը։

Այսպիսով, Մխիթարյանն ամռանը կդառնա ազատ գործակալ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ռուսական մի շարք ակումբներ, այդ թվում՝ Մոսկվայի «Սպարտակը»։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Placeholder
«Ռոման» չի երկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ. Աղբյուր