Արտաշատի ծննդատանը փոքրիկ «հսկա» է լույս աշխարհ եկել
Առողջություն
14:35 16/02/2022
Հայաստան

Արտաշատի ծննդատանը փոքրիկ «հսկա» է լույս աշխարհ եկել

Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել։ 4 կգ 600 գ քաշով և 55 սմ հասակով  տղան  ընտանիքի առաջին երեխան է, ծնվել է բնական ճանապարհով: 

Ծնողները բնակվում են Արտաշատ համայնքի Բերդիկ բնակավայրում: Փոքրիկին անվանակոչել են պապիկի պատվին՝ Հուսիկ: 

«Մեր փորձառու բուժաշխատողների շնորհիվ՝ ծննդաբերությունը հաջող է ընթացել,  մայրն ու երեխան  իրենց լավ են զգում և շուտով  դուրս կգրվեն հիվանդանոցից»,-հայտնում են ԲԿ-ից։

Placeholder