16.02.2022. Կորոնավիրուսի 1774 նոր դեպք է գրանցվել, մահացել է 34  քաղաքացի
Առողջություն
11:36 16/02/2022
Հայաստան

16.02.2022. Կորոնավիրուսի 1774 նոր դեպք է գրանցվել, մահացել է 34 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 15-ին կատարվել է 6630 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1774 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2574 հիվանդ, մահվան 34  դեպք է արձանագրվել։ Մահացածներից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 16-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  410 155 դեպք, որոնցից 381 70  առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18 645 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8229 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1581դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9810 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 840 443 թեստավորում:


 

Placeholder
16.02.2022. Կորոնավիրուսի 1774 նոր դեպք է գրանցվել, մահացել է 34 քաղաքացի