Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն. ԱՀ ոստիկանություն
Իրավունք
10:19 16/02/2022
ԼՂՀ

Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն. ԱՀ ոստիկանություն

Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ կատարելու ժամանակ, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը:

Բաժնի պետ Արման Սարուխանյանի գլխավորությամբ դեպքի վայր են մեկնել շրջբաժնի ծառայողներն ու ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները:

Նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար:

 

Placeholder
Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն. ԱՀ ոստիկանություն