Բայդենն ասել է, որ Արևմուտքը կդադարեցնի «Հյուսիսային հոսք 2»-ը Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում
Քաղաքական
10:33 16/02/2022
Աշխարհ

Բայդենն ասել է, որ Արևմուտքը կդադարեցնի «Հյուսիսային հոսք 2»-ը Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում

Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում արևմտյան երկրները պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ արտահանման վերահսկողության և ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաև կկանխեն «Հյուսիսային հոսք 2» գազատարի աշխատանքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։

«Եթե Ռուսաստանը քայլեր ձեռնարկի Ուկրաինայի դեմ, մենք կմիավորենք ողջ աշխարհը՝ հակազդելու նրա ագրեսիային: ԱՄՆ-ը և մեր դաշնակիցներն ու գործընկերներն ամբողջ աշխարհում պատրաստ են արտահանման վերահսկման խիստ պատժամիջոցներ կիրառել»,- ասել է նա և հավելել.

«Մենք հզոր ճնշում կստեղծենք նրանց ամենամեծ և ամենակարևոր ֆինանսական հաստատությունների և առանցքային ոլորտների վրա: Մենք պատրաստ ենք անհապաղ կիրառել այդ միջոցները, եթե Ռուսաստանը քայլեր ձեռնարկի Ուկրաինայի դեմ»:

Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է. «Իսկ ինչ վերաբերում է «Հյուսիսային հոսք 2»-գազատարին, որով Ռուսաստանից բնական գազ պետք է հասցնի Գերմանիա, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ապա այն չի իրականացվի»։

Բայդենը հավելել է, որ իրադարձությունների նման զարգացմամբ արևմտյան երկրները կստեղծեն երկարաժամկետ հետևանքներ, որոնք կխաթարեն Ռուսաստանի տնտեսական և ռազմավարական մրցունակությունը։
 

Placeholder
Բայդենն ասել է, որ Արևմուտքը կդադարեցնի «Հյուսիսային հոսք 2»-ը Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում