16.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 180 դեպք, մահացել է 1 քաղաքացի
Առողջություն
11:30 16/02/2022
ԼՂՀ

16.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 180 դեպք, մահացել է 1 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում փետրվարի 15-ին կատարվել է 457թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 180 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  52 վարակակիր: Գրանցվել է մահվան 1  դեպք։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6502 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2059 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել:


 

Placeholder
16.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 180 դեպք, մահացել է 1 քաղաքացի