«Օմիկրոնի» թաքնված ախտանիշները
Աշխարհում
11:00 17/02/2022
Աշխարհ

«Օմիկրոնի» թաքնված ախտանիշները

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը քթի փոխարեն կարող է «նստել» աղիքներում։ Ռիա նովոստիի  հաղորդմամբ, այս հայտարարությունը, ըստ The Sun-ի, արել է ZOE Covid Symptom Study-ի պրոֆեսոր Թիմ Սպեկտորը:

Ըստ փորձագետի, «օմիկրոն» շտամով վարակված մարդիկ կարող են զգալ միայն ստամոքս-աղիքային ախտանիշներ, այդ թվում՝  սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ և փքվածություն, այրոց, փորլուծություն։

Այս ախտանիշները հայտնաբերվելու դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս անհապաղ գնալ ինքնամեկուսացման և թեստ հանձնել՝ կորոնավիրուսային վարակը հայտնաբերելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «օմիկրոնով» վարակվածների մոտ նոր ախտանիշ է սկսվել։ Խոսքը հիպերեստեզիայի մասին է, երբ ցավում է ամբողջ մարմինը։


 

Placeholder
«Օմիկրոնի» թաքնված ախտանիշները