Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսաստանցի գեղասահորդուհի Աննա Շչերբակովան դարձել է Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոն գեղասահքի կանանց մենասահքում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Մարզուհին, ըստ ծրագրերի, հավաքել է 255,95 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ալեքսանդրա Տրուսովան (251,73) ։ Երրորդը ճապոնացի Կաորի Սակամոտոն է (233,13) ։ Կարճ ծրագրում առաջին տեղ գրաված ռուսաստանցի Կամիլա Վալիևան զբաղեցրել է չորրորդ տեղը (224,09):
Վալիևան 15 տարեկան է, նա Ռուսաստանի և Եվրոպայի գործող չեմպիոնն է: Շչերբակովան 17 տարեկան է, նա աշխարհի գործող չեմպիոն է։ 17-ամյա Տրուսովան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, նաև Եվրոպայի առաջնությունների երկու բրոնզե մեդալ է նվաճել:
Այսպիսով, Ռուսաստանի հավաքականը 2022 թվականի օլիմպիական խաղերում նվաճել է 26 մեդալ՝ հինգ ոսկե, ինը արծաթե և 12 բրոնզե։
.jpg)
_d_850.jpg)
.jpg)

.jpg)