Իրանը և Նախիջևանն ընդլայնում են համագործակցությունն ավիացիայի ոլորտում
Տարածաշրջան
16:43 17/02/2022
Տարածաշրջան

Իրանը և Նախիջևանն ընդլայնում են համագործակցությունն ավիացիայի ոլորտում

ParsToday-ը գրում է, որ ԻԻՀ գլխավոր հյուպատոս Սեյեդ Ահմադ Հոսեյնին և Նախիջևանի միջազգային օդանավակայանի տնօրեն մանսուր Գոլ Մոհամմադլին քննարկել են ավիացիայի ոլորտում Թեհրանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության համագործակցության ընդլայնումը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Սեյեդ Ահմադ Հոսեյնին, անդրադառնալով Իրանի,  Ադրբեջանի    և Նախիջևանի օդանավակայանիների համագործակցությանը, նշել է, որ դա փոխգործակցությունների հետագա մեծացման և երկու կողմերի սերտաճման հիմքն է։

Ներկայացնելով  Նախիջևվանի միջազգային օդանավակայանի աշխատանքը,  Մոհամմադլին նշել է, որ ծրագրեր կան ընդլայնելու համագործակցությունը իրանական որոշ օդանավակայանների հետ։
 

Placeholder