«Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ՝ Արցախի ԱԺ առաջիկա նիստում
Քաղաքական
19:13 17/02/2022
ԼՂՀ

«Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ՝ Արցախի ԱԺ առաջիկա նիստում

Փետրվարի 17-ին ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը, հայտնում են ԱՀ ԱԺ-ից։

Օրակարգում «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի /երկրորդ ընթերցում/ քննարկման հարցն էր։

Հանձնաժողովի նախագահ տեղեկացրել է, որ ԱՀ Կառավարության կողմից գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել։ Փաթեթի վերջնական տարբերակը ներկայացրել է պատգամավոր Արթուր Հարությունյանը։

Քվեարկության արդյունքներով նախագիծը դրական եզրակացությամբ 2-րդ ընթերցմամբ ներկայացվելու է փետրվարի 18-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։
 

Placeholder