Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կներկայացվեն Արցախի բռնազավթված տարածքների պատմամշակութային հուշարձանների լուսանկարները
Փետրվարի 20-ից մարտի 20-ը Երևանում՝ «Դիզակ Արտ» կենտրոնում բացվելու է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես` նվիրված Արցախյան շարժման 34 - ամյակին։
Ցուցահանդեսում ներկայացվելու է բռնազավթված տարածքների պատմամշակութային հուշարձանների նկարները։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Լուսինե Ղարախանյանն ասել է, որ մոտ 2000 օկուպացված հուշարձան կա. 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար, 20 հազար 885 ցուցանմուշ, 617 հազար գիրք-գրականություն, Ազոխի քարանձավը, Տիգրանակերտը։
