Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ
Մշակույթ
16:17 18/02/2022
Հայաստան

Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ

Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է բացառիկ ցուցադրությունների շարքը։ 

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ միջմշակութային համագործակցության շրջանակում  տեղի ունեցավ «Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ» խորագրով ժամանակավոր ցուցադրություն Հայաստանի ազգային գրադարանում՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ։

Ցուցադրվեցին 125 ցուցանմուշ. 100-ը՝ գրադարանային, 25-ը՝ թանգարանային,  100 գրքեր Չարենցից,  25 անձնական իրեր Չարենցից (ինքնաշեն գրիչ, թանաքաման, բացառիկ լուսանկարներ...)։

Ցուցադրության  ընթացքում հանդես եկավ  Կոմիտասի անվան ազգային լարային քառյակ՝  կատարելով  Հայկական ժողովրդական մանրանվագներ. «Հաբրբան», «Ալ Այլուղս»։









Placeholder