«Մարտիրոս Սարյան և Եղիշե Չարենց մեծ բարեկամության խոսուն վկաներ»
Մշակույթ
09:24 18/02/2022
Հայաստան

«Մարտիրոս Սարյան և Եղիշե Չարենց մեծ բարեկամության խոսուն վկաներ»

Փետրվարի 19-ին, 20-ին, գիրք նվիրելու օրվա կապակցությամբ և Եղիշե Չարենցի 125-ամյակին ընդառաջ, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կցուցադրվեն Մ.Սարյանի անձնական գրադարանում պահպանված գրքեր՝ Ե.Չարենցի մակագրությամբ: 

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից հայտնում են, որ կցուցադրվեն նաև երկու մեծերի բարեկամությունը հավաստող այլ վավերագրեր, կհնչի Սարյանի ընթեցմամբ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության ձայնագրությունը:

Ցուցադրությունը կրում է «Մարտիրոս Սարյան և Եղիշե Չարենց մեծ բարեկամության խոսուն վկաներ» խորագիրը։ 

«Չարենցին ու Սարյանին կապել է անձնական համակրանքն ու մտերմությունը, նաև համատեղ աշխատանքը: Սարյանը Չարենցի երեք ճեպանակար է նկարել, նաև նկարազարդել է նրա «Երկիր Նաիրի» վեպի ռուսերեն հրատարակարությունը:

Չարենցի սարյանական ճեպանկարները պահվում են բանաստեղծի թանգարանում, իսկ դիմակով գեղանկարը՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:Երկու մեծերը միասին աշխատել են 1930-ականներին՝  Հայաստանի պետական հրատարակչությունում՝ Հայպետհրատում, որտեղ Եղիշե Չարենցը գեղարվեստական բաժնի վարիչ էր»,- գրում է art365.am կայքը։ 

 

Placeholder