18.02.2022. Կորոնավիրուսի 1417 նոր դեպք է գրանցվել, մահացել է 27 քաղաքացի
Առողջություն
11:26 18/02/2022
Հայաստան

18.02.2022. Կորոնավիրուսի 1417 նոր դեպք է գրանցվել, մահացել է 27 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 17-ին կատարվել է 5659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1417  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2825 հիվանդ, մահվան 27  դեպք է արձանագրվել։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 18-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413295 դեպք, որոնցից 386193 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17239 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8278 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1585 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9863 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2851836 թեստավորում:
 

Placeholder
18.02.2022. Կորոնավիրուսի 1417 նոր դեպք է գրանցվել, մահացել է 27 քաղաքացի