Թուրքիայում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը. կա հինգ զոհ
Տարածաշրջան
11:57 19/02/2022
Տարածաշրջան

Թուրքիայում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը. կա հինգ զոհ

Թուրքական Քոնյա նահանգում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ շաբաթ օրը Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել։ Ավտոբուսը դուրս է եկել Աքսարայ-Քոնյա ճանապարհից և շրջվել։

Նախնական տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ, 26-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Placeholder
Թուրքիայում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը. կա հինգ զոհ