Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան. Թիրախավորելով ԱՀ նախագահին՝ Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս
Հասարակություն
14:22 19/02/2022
Հայաստան

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան. Թիրախավորելով ԱՀ նախագահին՝ Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս

«Մեզ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է և պիտի շարունակի իր այս նենգ, ապակառուցողական քաղաքականությունը: Պատերազմից հետո հատկապես, ո՞վ է տեսել Ադրբեջանից մի կառուցողական խոսք, ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախը, որպես հայկական վերացնի»,-ասել է  Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ անդրադառնալով  ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից հնչեցրած սպառնալիքներին։

Թեմակալ Առաջնորդը նշել է՝ պատահական չէ գերիների բանտարկությունը, մշակութային եղեռնը և վերջապես պետական այսպես ասած, կառուցների նկատմամբ տեռորը:

«Որովհետև ի դեմս Արցախի պետության Սահմանադրությամբ հանդես է գալիս Արցախի նախագահը: Այս անգամ թշնամին թիրախավորել է Արցախի նախագահի ինստիտուտը, ինչը փաստում է, որ Արցախի պետականությունը բառիս բուն իմաստով վտանգված է: Թիրախավորելով ԱՀ նախագահին Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս: Ես՝ որպես արցախցի, որպես հայ, որպես հոգևորական դատապարտում եմ Ադրբեջանի ապակառուցողական որոշումները»,-մասնավորապես ասել է նա։

Placeholder
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան. Թիրախավորելով ԱՀ նախագահին՝ Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս