Ուկրաինական հնարավոր պատերազմը ձեռնտու կլինի Էրդողանին
Քաղաքական
18:33 21/02/2022
Տարածաշրջան

Ուկրաինական հնարավոր պատերազմը ձեռնտու կլինի Էրդողանին

Օրերս ռուսական պետական «РТР» հեռուստաընկերությանբ հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ, որը վարում էր հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովը, սկանդալային դիտարկումներ են արվել։

Ermenihaber-ի փոխանցմամբ, հաղորդման ընթացքում Կիսելյովը, պատասխանելով իր իսկ այն հարցին, թե հնարավոր ուկրաինական պատերազմը ում է ձեռնտու լինելու, նշել է մի շարք երկրների նախագահների անուններ և էկրանին ցուցադրել նրանց լուսանկարները։

Թվարկման մեջ ներառվել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը: Կիսելյովն անդրադառնալով Էրդողանին, հիշեցրել է, որ Թուրքիայի տնտեսական վիճակը գնալով վատանում է: 

Թուրքական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Կիսելյովը ՌԴ նախահգահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից է։

Placeholder