21.02.2022. Կորոնավիրուսի 293 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի
Առողջություն
11:34 21/02/2022
Հայաստան

21.02.2022. Կորոնավիրուսի 293 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 20-ին կատարվել է 3192  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 293 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1474  հիվանդ, մահվան 16  դեպք է արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 21-ի դրությամբ է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415757 դեպք, որոնցից 392080 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13749 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8338 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1590 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9928 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2864871 թեստավորում:

Placeholder
21.02.2022. Կորոնավիրուսի 293 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի