Լևոն Քոչարյան. Փաստորեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից
Քաղաքական
15:14 21/02/2022
Աշխարհ

Լևոն Քոչարյան. Փաստորեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը Թելագրամի իր ալիքում արձագանքել է Ադրբեջանի կողմից ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների նկատմամաբ հետախուզում հայտարարելու մասին լուրերին։

«Ադրբեջանն այսօր հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել և հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Փաստորեն էս մարդիկ հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից: Չեմ հասկանում ինչի՞ ուղղակի չեն դիմում Հայաստանի դատախազությանը, համոզված եմ, որ էն 2 դատախազները իրանց ղեկավարի հետ մեծ հաճույքով կպաշտպանեն էդ մեղադրանքը դատարանում, դե տիկին դատավորն էլ խնդիր իհարկե չի տեսնի»,-գրել է ՀՀ երկրորդ նախագահի որդին։

Հիշեցնենք, որ  Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Տագիևը հայտարարել էր, որ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ նրանք պրոպագանդում են, որ Ղարաբաղը պատկանում է  հայերին և «այնտեղ  պետք է ապրեն միայն հայեր»։

Placeholder
Լևոն Քոչարյան. Փաստորեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից