«Պֆայզեր» պատվաստանյութը հասանելի է պոլիկլինիկաներում
Առողջություն
14:54 21/02/2022
Հայաստան

«Պֆայզեր» պատվաստանյութը հասանելի է պոլիկլինիկաներում

COVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի ձեռքբերված խմբաքանակը բաշխվել է և հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում` պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Պֆայզեր»-ով կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք (12-18 տարեկանները` ծնողի ստորագրությամբ):

Որպես բուստեր դեղաչափ`«Պֆայզեր» պատվաստանյութը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց:

 

Placeholder
«Պֆայզեր» պատվաստանյութը հասանելի է պոլիկլինիկաներում