Թուրքիայում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումն անվանել են հարված դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը
Քաղաքական
10:08 22/02/2022
Տարածաշրջան

Թուրքիայում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումն անվանել են հարված դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը

Թուրքական Vatan (Հայրենիք) կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը կարծում է, որ Թուրքիայի կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ)-ի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ)-ի ճանաչումը տեղին կլիներ Անկարայի շահերի և անվտանգության տեսանկյունից։

«ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումը ծառայում է Թուրքիայի շահերին և անվտանգությանը: Սա լուրջ հարված է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, Թուրքիային սպառնացող սպառնալիքներին: Թուրքիան չպետք է անտարբեր մնա այս գործընթացի նկատմամբ: Սա պատմական նշանակություն ունի: Թուրքիայի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը, որը հարված էր դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման ԱՄՆ-ի ծրագրերին, տեղին կլիներ Անկարայի շահերի և անվտանգության տեսանկյունից:Մեր կուսակցությունը ելնում է Թուրքիայի ռազմավարական շահերից, որը բառացիորեն պոկվում է Ատլանտյան դաշինքից և մոտենում է եվրասիականին»,-«ՌԻԱ նովոստի»-ին ասել է քաղաքական գործիչը։
 

Placeholder