Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի նախագհ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անընդունելի է համարել Դոնբասի և Լուգանսկի ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման մասին Ռուսաստանի ընդունած որոշումը, գրում է Էրմենիհաբերը։
Աֆրիկայում գտնվող Թուրքիայի նախագահն անդրադարձել է այդ թեմային՝ կողմերին կոչ անելով ողջախոհություն դրսևորել և հարգանք ցուցաբերել միջազգային իրավունքի նկատմամբ։
Էրդողանը միաժամանակ դրական է գնահատել Ուկրաինայի՝ ՄԱԿ-ի անդամների, Թուրքիայի ու Գերմանիայի մասնակցությամբ համատեղ գագաթնաժողով անցկացնելու առաջարկը: Նաև նշել է, որ Թուրքիան կներգրավվի այդ գործընթացում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչումը։