ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականը մեկնել է աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպորտ
17:25 22/02/2022
Հայաստան

ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականը մեկնել է աշխարհի գավաթի խաղարկությանը

Այսօր առավոտյան Գերմանիայի Կուտբուս քաղաք՝ աշխարհի գավաթի խաղարկության է մեկնել ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականը: Այնտեղ մրցավարի դերում հանդես կգա մեր թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Նրա փոխարեն տղաներին մեկնարկի կուղեկցի մեր մեկ այլ փորձառու մարզիչ Հայկ Նազարյանը։ Այս մասին գրումէ ՀԱՕԿ-ը։

Այդ կարևոր ստուգատեսում հանդես կգան Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Մեդալները կխաղարկվեն առանձին գործիքներից:

Գավաթի խաղարկության հաջորդ երկու փուլերը տեղի կունենան համապատասխանաբար Դոհայում և Կահիրեում: Ի դեպ, երկրորդ մրցմանը թիմին կմիանա անվանի Հարություն Մերդինյանը:

Ավելորդ չէ նշել, որ աշխարհի գավաթի խաղարկության բոլոր փուլերի ավարտից հետո հանրագումարի կբերվի առանձին գործիքներից մարմնամարզիկների վաստակած միավորների քանակը և հայտնի կդառնան աշխարհի գավաթակիրներն ու երկրորդ-երրորդ մրցանակակիրները: Ի դեպ, լավագույն եռյակները կմասնակցեն Փարիզում աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը:

Placeholder