22.02.2022. Կորոնավիրուսի 753 նոր դեպք է գրանցվել, մահացել է 19 քաղաքացի
Առողջություն
11:45 22/02/2022
Հայաստան

22.02.2022. Կորոնավիրուսի 753 նոր դեպք է գրանցվել, մահացել է 19 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 21-ին կատարվել է 5588  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 753  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2075 հիվանդ, մահվան 19  դեպք է։ Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 22-ի հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 416510 դեպք, որոնցից 394155 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12408 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 8354 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1593 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9947 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2870459 թեստավորում։

Placeholder
22.02.2022. Կորոնավիրուսի 753 նոր դեպք է գրանցվել, մահացել է 19 քաղաքացի