22.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 81 դեպք, մահացել է 1 քաղաքացի
Առողջություն
12:05 22/02/2022
ԼՂՀ

22.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 81 դեպք, մահացել է 1 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում փետրվարի 21-ին կատարվել է 255 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 81 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  60 վարակակիր: Գրանցվել է մահվան 1  դեպք։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8063 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2621 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 28 դեպք է արձանագրվել:


 

Placeholder
22.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 81 դեպք, մահացել է 1 քաղաքացի