Թուրքիայի նախագահն անընդունելի է համարել Ռուսաստանի որոշումը
Քաղաքական
17:49 22/02/2022
Տարածաշրջան

Թուրքիայի նախագահն անընդունելի է համարել Ռուսաստանի որոշումը

Թուրքիայի նախագհ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անընդունելի է համարել Դոնբասի և Լուգանսկի ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման մասին Ռուսաստանի ընդունած որոշումը, գրում է Էրմենիհաբերը։

Աֆրիկայում գտնվող Թուրքիայի նախագահն անդրադարձել է այդ թեմային՝ կողմերին կոչ անելով ողջախոհություն դրսևորել և հարգանք ցուցաբերել միջազգային իրավունքի նկատմամբ։

Էրդողանը միաժամանակ դրական է գնահատել Ուկրաինայի՝ ՄԱԿ-ի անդամների, Թուրքիայի ու Գերմանիայի մասնակցությամբ համատեղ գագաթնաժողով անցկացնելու առաջարկը: Նաև նշել է, որ Թուրքիան կներգրավվի այդ գործընթացում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության  ճանաչումը։
 

Placeholder
Թուրքիայի նախագահն անընդունելի է համարել Ռուսաստանի որոշումը