Պատերազմից հետո  Բաքվի կողմից օկուպացված Արցախի տարածքներում ականի վրա պայթել է 85 ադրբեջանցի
Տարածաշրջան
14:51 23/02/2022
Տարածաշրջան

Պատերազմից հետո Բաքվի կողմից օկուպացված Արցախի տարածքներում ականի վրա պայթել է 85 ադրբեջանցի

Այն բանից հետո, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն իր դաշնակիցների՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչների ու ջիհադիստների անմիջական մասնակցությամբ լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, Բաքվի կողմից օկուպացված տարածքներում, ականի վրա պայթել են 85 ադրբեջանցի։

Նման տվյալներ է ներկայացրել Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետ, ոստիկանության մայոր Էլշադ Հաջիևը։ Նրան մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ ականի պայթյունի հետևանքով զոհվել է 30 և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 55 քաղաքացիական անձ։

Placeholder
Պատերազմից հետո Բաքվի կողմից օկուպացված Արցախի տարածքներում ականի վրա պայթել է 85 ադրբեջանցի