Դիետոլոգը խորհուրդ է տալիս հրաժարվել սպիտակ բրնձից
Աշխարհում
13:56 23/02/2022
Աշխարհ

Դիետոլոգը խորհուրդ է տալիս հրաժարվել սպիտակ բրնձից

Սպիտակ բրինձը չի կարող առողջ սննդակարգի տարր համարվել՝ ածխաջրերի մեծ քանակության և վիտամինների ու մանրաթելերի բացակայության պատճառով։ Այս մասին «Գազետա.ռու»-ին ասել է սննդաբան, էնդոկրինոլոգ Պոլինա Կորոլյովան։

Նրա խոսքով՝ սպիտակ հղկված բրինձը կարող է օգտակար լինել միայն մարսողական համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև նրանց, ում խորհուրդ է տրվում «խնայող» դիետա:

«Եթե մարսողության հետ կապված խնդիրներ չկան, իսկ առողջ սնվելու ցանկություն կա, ավելի լավ է հրաժարվել սպիտակ բրինձից։ Դրանում օգուտը քիչ է, իսկ արագ ածխաջրերը շատ»,- բացատրել է բժիշկը։

Դիետոլոգը նախ և առաջ խորհուրդ է տալիս նյութափոխանակության խանգարումներով և մարմնի զանգվածի բարձր ինդեքսով մարդկանց հրաժարվել սպիտակ բրինձ ուտելուց։ Նա հավելել է, որ սուշին և ռոլերը նույնպես չեն կարող առողջ սնունդ համարվել։ «Հիմնականում դրանք պարունակում են նույն սպիտակ բրինձը, որին հաճախ նաև շաքարավազ են ավելացնում»,- պարզաբանել է նա։

Որպես առողջ այլընտրանք՝ բժիշկն առաջարկում է չհղկված շագանակագույն բրինձ, որը պարունակում է շատ ածխաջրեր։

Placeholder
Դիետոլոգը խորհուրդ է տալիս հրաժարվել սպիտակ բրնձից