Բերման ենթարկված 25 անձին ոստիկանության բաժնում բղավել են «նիկոլ դավաճան, նիկոլ թուրք»
Իրավունք
09:52 23/02/2022
Հայաստան

Բերման ենթարկված 25 անձին ոստիկանության բաժնում բղավել են «նիկոլ դավաճան, նիկոլ թուրք»

Փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնում է, որ երեկ երեկոյան ոստիկանների կողմից Հանրապետության Հրապարակից բերման է ենթարկվել 25 քաղաքացի։

«Ըստ քրեական գործ հարուցելու մասին որոշման՝ հիշյալ 25 անձինք կատարել են խուլիգանություն, մասնավորապես՝ ոստիկանության բաժնում շուրջ 5 րոպե բղավել են, այդ ընթացքում հնչեցնելով՝ «նիկոլ դավաճան, նիկոլ թուրք» արտահայտությունները։

Սա է մեր իրականությունը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Երևանում՝  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքող երիտասարդներին ոստիկանները բերման էին ենթարկել։

 

Placeholder
Բերման ենթարկված 25 անձին ոստիկանության բաժնում բղավել են «նիկոլ դավաճան, նիկոլ թուրք»