Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավստրիայի կանցլերը հայտարարել է «Հյուսիսային հոսք -2»-ի սառեցման մասին
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը սառեցվել է Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։
«Սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ միջոցներից, որոնք մենք կձեռնարկենք Ռուսաստանին ցույց տալու համար, որ Եվրոպայում նրան ըմբռնումով չեն մոտենա, երբ քաղաքականությունը վարվում է բռության միջոցով»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ավստրիայի Ազգային խորհրդի նիստում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։