Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված
Քաղաքական
11:15 24/02/2022
Տարածաշրջան

Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում՝ Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ» թերթը։

«Համաձայն վերջին լուրերի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում Անվտանգության խորհրդի նիստ է գումարում։ Նիստի ընթացքում գնահատական է տրվելու Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Հանդիպումից հետո ակնկալվում է Թուրքիայի նախագահի հայտարարությունը»,- տեղեկացրել է թերթը։
 

Placeholder
Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված