Գեղեցկության մթերքներ. մի՞ֆ, թե՞ իրականություն
Առողջություն
13:38 24/02/2022

Գեղեցկության մթերքներ. մի՞ֆ, թե՞ իրականություն

Մրգերն ու բանջարեղենը, ըստ Healthy ամսագրի, մաշկի վրա հիմնականում երկու ազդեցություն են ունենում` սնուցող (դեղձ, ծիրան, խնձոր, կաղամբ, գազար) և սպիտակեցնող (վարունգ, բալ, մորի, ազնվամորի, հաղարջ, բողկ):

Սպիտակեցնող բոլոր դիմակներն օգտագործում են շաբաթական երկու անգամ, իսկ սնուցողները` շաբաթական մեկ անգամ: Դրանք կարելի է օգտագործել լոսյոնների տեսքով կամ անմիջապես թարմ մրգերն ու բանջարեղենն օգտագործելով:

Մաշկի` վիտամիններով հարստացումն անհրաժեշտ է տարվա ցանկացած եղանակին ու մաշկի ցանկացած տեսակի համար: 

Սա, իհարկե,արտաքին օգտագործման մասին էր,իսկ ինչպես է ազդում գեղեցկության վրա այն,ինչ ուտում ենք. արդյոք, մի՞ֆ է գեղեցկության մթերք տերմինը:

Սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանին հարցրել էինք՝ կա՞ն արդյոք գեղեցկության մթերքներ, որ լավ են ազդում մաշկի, մազերի, ատամների և անգամ աչքերի փայլի վրա։

Նրա խոսքով, կան գեղեցկության վրա են ազդող մթերքներ, բայց դրանք հիմնականում բավականին թանկ  են. օրինակ ծովամթերքները, որ հարուստ են ցինկով, ավոկադոն, սաղմոնը, նուշը, որ պարունակում է վիտամին Е, բրոկոկլին,որը պարունակում է վիտամին  А, C և սուլֆաֆան,   կանաչ թեյը, նուռը, որի համար հիմա ամենալավ սեզոնն է այդ շատ կարևոր ֆլավոնոիդները ստանալու, գազարը, սխտորը,  որ պարունակում է հակաօքսիդանտներ և, իհարկե, հակաբորբոքային միջոցներ։

«Նշեմ  նաև, որ կան մթերքներ, որ վատ են ազդում. օրինակ ատամների վրա բացասական ազդեցություն ունեն մուգ թեյերը, հատկապես սև թեյը, սուրճը,գունավոր ըմպելիքները։ Ինչ վերաբերվում է ոսկորների և ատամների ամրությանը, պիտի նշեմ կալցիումով հարուստ սննդամթերքների կարևորությունը և, իկհարկե, բերանի խոռոչի հիգիենան նույնպես շատ կարևոր է ատամների համար»,-ընդգծում է սննդագետը։

 

Placeholder
Գեղեցկության մթերքներ. մի՞ֆ, թե՞ իրականություն