Զուրաբիշվիլին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին
Քաղաքական
19:05 24/02/2022
Տարածաշրջան

Զուրաբիշվիլին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին՝ հայտնելով իր աջակցությունը Վրաստանի անունից, գրում է «Ալիք մեդիան»։

Նա չեղարկել է այսօր նախատեսված ազգային համաձայնության նիստը։

«Ես չեղարկել եմ ազգային համաձայնության այսօրվա նիստը, քանի որ այսօր ազգային համաձայնության հարցը Ուկրաինան է և մեր համերաշխությունը Ուկրաինային։

Այսօր ողբերգական օր է Ուկրաինայի համար։ Նրանք մինչ այս՝ ամեն ինչ անում էին խաղաղություն պահպանելու համար, նրանք չկարողացան կանխել ռուսական լայնածավալ ագրեսիան։ Այսօր, երբ այդ երկիրը փորձում է գլուխ հանել այս ծանր իրավիճակից, Վրաստանը կանգնած է նրա կողքին»,- նշել է Վրաստանի նախագահը:

Նա հայտարարել է, որ այսօր ողբերգական օր է ոչ միայն Ուկրաինայի, այլև Վրաստանի և ողջ Եվրոպայի համար.

«Այս օրը ողբերգական է նաև Վրաստանի, Եվրոպայի և աշխարհի բոլոր խաղաղասեր ժողովրդավարական ազգերի համար, քանի որ Եվրոպայի սրտում պատերազմ է սկսվել՝ չնայած երկխոսության բոլոր փորձերին։ Որպես Վրաստանի նախագահ, մի երկրի նախագահ, որը ենթարկվել է նմանատիպ ագրեսիայի, ես ցանկանում եմ մեր համերաշխությունը հայտնել Ուկրաինայի նախագահին, կառավարությանը և ժողովրդին։ Ես ուզում եմ հարգանքի տուրք մատուցել ուկրաինացի զինվորներին, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը՝ պաշտպանելու համար իրենց երկրի ինքնիշխանությունը։ Ես ցանկանում եմ միանալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և մյուս բոլոր առաջնորդներին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը»,- հավելել է նա:

Զուրաբիշվիլին նաև ավելացրել է, որ պատրասվում է ստորագրել արտահերթ նիստ անցկացնելու դիմումը, մեկնաբանելով. «Ուկրաինայի հարցը մեր խնդիրն է, և մենք պետք է այնտեղ էլ լսենք Վրաստանի ձայնը։  Մենք եղել ենք, կանք և միշտ լինելու ենք խաղաղ ճանապարհ գտնելու փորձի, բայց սկզբունքների պահպանման կողմում»:

Placeholder