24.02.2022. Կորոնավիրուսի 764 նոր դեպք է գրանցվել, մահացել է 17 քաղաքացի
Առողջություն
11:32 24/02/2022
Հայաստան

24.02.2022. Կորոնավիրուսի 764 նոր դեպք է գրանցվել, մահացել է 17 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 23-ին կատարվել է 4467  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 970 հիվանդ, մահվան 17  դեպք է։ Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418220 դեպք, որոնցից 396670 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11557 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8392 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1601 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9993 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2879685 թեստավորում։

Placeholder
24.02.2022. Կորոնավիրուսի 764 նոր դեպք է գրանցվել, մահացել է 17 քաղաքացի