Ռուսաստանի Զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. ՌԴ ՊՆ
Քաղաքական
10:10 24/02/2022
Աշխարհ

Ռուսաստանի Զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը հրետանային կամ օդային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքը խոցվում է գերճշգրիտ զենքերով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ գերճշգրիտ սպառազինությամբ շարքից հանվում են ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավակայանները, Ուկրաինայի Զինված ուժերի ավիացիան։

ՌԴ ՊՆ-ն վստահեցնում է, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքին և ասել, որ ռազմական դրություն է մտցնում Ուկրաինայի ողջ տարածքում։

Placeholder
Ռուսաստանի Զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. ՌԴ ՊՆ