Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինան խզել է Ռուսաստան Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այս առավոտը մտել է պատմության մեջ, բայց այս պատմությունը բոլորովին այլ է մեր երկրի և Ռուսաստանի համար։ Եվ մենք խզեցինք դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուկրաինան պաշտպանվում է և չի հրաժարվի իր ազատությունից, անկախ նրանից, թե ինչ են մտածում Մոսկվայում»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Զելենսկին։
Այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողության մասին։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։