Ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմիեր լիգայի առաջնությունը դադարեցվել է
Աշխարհում
13:24 24/02/2022
Աշխարհ

Ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմիեր լիգայի առաջնությունը դադարեցվել է

Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելուց հետո ֆուտբոլային Պրեմիեր լիգան որոշել է դադարեցնել երկրի առաջնությունը, հաղորդում է լիգայի պաշտոնական կայքը։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու մասին։

Ուկրաինայի առաջնության 18 տուրից հետո առաջատարը Դոնեցկի «Շախտյորն» է՝ 47 միավոր։ Երկրորդ տեղում Կիևի «Դինամոն» է՝ 45 միավոր։

Placeholder
Ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմիեր լիգայի առաջնությունը դադարեցվել է