Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ղարիբաշվիլի. Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ սահմանված ֆինանսատնտեսական պատժամիջոցներին։ Այդ մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը:
Ղարիբաշվիլին լրագրողներին ասել է, որ նման որոշումը միայն վնաս կհասցնի երկրին ու բնակչությանը։ Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է՝ ելնելով ազգային շահերից։
«Մենք ծանոթացանք մեր միջազգային գործընկերների գործողություններին, որոնք հաջորդեցին Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկմանը։ Նկատի ունեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։ Ուզում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ Վրաստանը, հաշվի առնելով մեր ազգային շահերը և բնակչության կարիքները, չի պատրաստվում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին։ Սա միայն ավելի կվնասի մեր երկրին և մեր ժողովրդին։ Ես, լինելով պատասխանատու մեր երկրի բնակչության առաջ և որպես կառավարության ղեկավար, ով պատասխանատու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության համար, առաջնորդվելու եմ միայն ազգային շահերով»,-ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։