25.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 47 դեպք, մահացել է 1 քաղաքացի
Առողջություն
12:45 25/02/2022
ԼՂՀ

25.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 47 դեպք, մահացել է 1 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում փետրվարի 24-ին կատարվել է 173 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 47 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  55 վարակակիր: Գրանցվել է մահվան 1  դեպք։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8715 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2814 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 32 դեպք է արձանագրվել:
 

Placeholder
25.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 47 դեպք, մահացել է 1 քաղաքացի